Ռուսաստանը չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է կախված լինել Լեռնային Ղարաբաղում նախանշված սահմանադրական հանրաքվեից:
ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը չի կարող կախված լինել սահմանադրական հանրաքվեից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
«Մենք Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն չենք դիտարկում,- պարզաբանել են ԱԳՆ-ում:- Ելնում ենք այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Մինսկի գործընթացի շրջանակում, քաղաքական բանակցությունների ուղիով: Միաժամանակ, չենք կարծում, որ խաղաղ կարգավորման ընթացքը կարող է կախված լինել նշված «սահմանադրական հանրաքվեի» անցկացումից»:
Հիշեցնենք, որ ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կայանալու է փետրվարի 20-ին: Բարեփոխումները ենթադրում են կառավարման կիսանախագահական մոդելից անցում նախագահական մոդելի: