Մեծ Բրիտանիայի գաղտնի ծառայությունները նախազգուշացնում են երկրում միայնակ անձանց կողմից ահաբեկչական հարձակումների կատարման սպառնալիքի մասին, որոնք կարող են իրականացվել կանանց կամ երեխաների կողմից։
Մեծ Բրիտանիայում նախազգուշացրել են կանանց և երեխաների կողմից ահաբեկչությունների սպառնալիքի մասին. ԶԼՄ-ներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով հետախուզական մարմինների զեկույցին, որը հայտնվել է լրագրողների տրամադրության տակ։
Զեկույցի հեղինակները նախազգուշացնում են, որ ԻՊ-ի ռազմական ձախողումների ֆոնին մեծանում է Սիրիայից Մեծ Բրիտանիա վերադարձած կանանց ու երեխաների կողմից ահաբեկչություների իրագործման սպառնալիքը։
Բրիտանական հետախուզության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի մոտ 850 քաղաքացիներ ուղևորվել են Սիրիա կամ Իրաք, ընդ որում՝ նրանց մեծամասնությունը միացել է ԻՊ-ի շարքերին։ Նրանց կեսից ավելին վերադարձել է Միացյալ թագավորության տարածք՝ վկայում են զեկույցի տվյալները։ ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում մնացողներից 80-ը կանայք են, 90-ը՝ երեխաներ։
Համաձայն զեկույցի՝ այդ կանանցից շատերը նախապատրաստություն են անցել ԻՊ-ի հատուկ ռազմական ճամբարում։