Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը բացասականորեն չի ազդել դիտորդական խմբերի այցելություններին, գուցե և ընդհակառակը, նպաստել է ակտիվությանը:
Լապշինի գործը նպաստել է դիտորդական խմբերի այցելության ակտիվությանը. ԿԸՀ նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի Մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ անդրադառնալով բլոգերի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների հնարավոր ազդեցությանը՝ դիտորդական խմբերի այցելություններին:
Ս. Արզումանյանը նաև նշել է, որ փետրվարի 20-ին՝ երկրի համար այդ խորհրդանշական օրը՝ Արցախի վերածննդի օրը, Սահմանադրության հանրաքվեն անցկացվելու է պատշաճ մակարդակով: «Հանրաքվեն պետք է ավելի արդարացի, կազմակերպված և օբյեկտիվ լինի: Համոզված եմ, որ դա գիտակցում են թե՛ ընտրական համակարգի պատասխանատուները և թե՛ իրենց իրավունքն իրացնող ԼՂՀ քաղաքացիների մեծ մասը»,- հավելել է ԿԸՀ նախագահը: