Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Բրյուսելի շրջանային խորհրդարանի անդամ Սերժ դը Պատուլին և Վալոնիայի շրջանային խորհրդարանի պատգամավոր Բենուա Դրեզին, ովքեր Արցախ են ժամանել միջազգային դիտորդական առաքելությամբ` մասնակցելու ԼՂՀ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեին։
Կարեն Միրզոյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ ԼՂՀ-ում գտնվող Բելգիացի խորհրդարանականներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և Բելգիայի միջև տարբեր մակարդակներում հարաբերությունների ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները։