Artsakhpress

Հասարակական

Ավագ լեյտենանտը փրկեց զինվորի կյանքն ու զոհվեց. հերոս Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է

Ապրիլյան պատերազմի հերոս, ապրիլի 26-ին Մարտակերտում զոհված ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է:

Ավագ լեյտենանտը փրկեց զինվորի կյանքն ու զոհվեց. հերոս Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է

Ավագ լեյտենանտը փրկեց զինվորի կյանքն ու զոհվեց. հերոս Տիգրան Պողոսյանի ծննդյան օրն է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրանի եղբայրը՝ Տարոն Պողոսյանը, ասում է, որ այս ամիսների ընթացքում շարունակել է ապրել՝ գիտակցելով մի բան. նա հերոսի եղբայր է: Հենց այդ միտքն  է ապրեցրել ու ստիպել առաջ նայել:

«Ինչպես են իսկական, լավ եղբայրները լինում միմյանց հանդեպ, այդպիսի եղբայրներ էինք՝ ամեն հարցում իրար աջակցող: Տիգրանը շատ բարի էր, դպրոցում շատ էին սիրում նրան, օրինակելի ու պարտաճանաչ էր, միայն լավ արարքներով էր աչքի ընկնում»,-պատմում է հերոսի եղբայրը:

Տիգրանը սիրել է երգել, միառժամանակ հաճախել է երաժշտական դասերի: Դպրոցական տարիներին նաեւ զբաղվել է բռնցքամարտով եւ կարատեով: Թեպետ հերոսն ուներ տարբեր նախասիրություններ, բայց ամբողջ կյանքի համար մեկ հստակ ուղղություն էր ընտրել, որոշել էր՝ զինվորական է լինելու:

«Սովորեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որը եղբորս  մեջ հայրենիքի մասին պատկերացումներն ավելի ամրապնդեցին: Դեռ փոքրուց ասում էր, որ հայրենիքի պաշտպան է դառնալու, ամբողջությամբ նվիրվել էր զինվորական գործին: Ինստիտուտն ավարտելու  օրը լրագրողի հետ  զրուցելիս ասել էր՝ սպան զինվորի ավագ ընկերն է ու միշտ նրա կողքին պետք է լինի: Ավարտեց ուսումը, ստացավ սպայական կոչում ու պայմանագրային ծառայության անցավ Մարտակերտում որպես հրաձգային վաշտի հրամանատար»:

Տիգրանի խոսքով՝ եղբոր հերոսական մարտական ուղու մասին փաստում են հենց նրա զինվորները, բոլորը, ովքեր երբեւէ ծառայել են հերոսի հետ: Լեյտենանտ Պողոսյանի անունը կհայտնվեր ապրիլյան պատերազմում հաղթանակած կենդանի հերոսների ցանկում, սակայն ապրիլի 26-ին՝ մարտական դիրքում հերթափոխ իրականացնելու ժամանակ, թշնամու  հրթիռակոծման հետեւանքով զոհվեց նա՝ մարմնով պաշտպանելով իր զինվորին: Ինչպես նա էր ասել՝ «սպան զինվորի ավագ ընկերն է», հենց այսպես նա եւս մեկ անգամ ապացուցեց զինվորների հանդեպ իր անսահման նվիրվածությունը:

«Զինվորներն են պատմում, որ եղբայրս ամեն պահի իրենց հետ է եղել:  Կողքի դիրքն էլ Արմենակ Ուրֆանյանի դիրքն էր: Քառօրյա պատերազմի ժամանակ թեթև վիրավորվել էր, ոչ ոքի չէր ասել այդ մասին, ես շատ ավելի ուշ եմ իմացել, բայց ինձ էլ ասել էր, որ ոչ ոքի չասեմ՝ նույնիսկ ընկերուհուն: Շուտ ապաքինվեց ու նորից շարք վերադարձավ: Ուղղակի բառերով չեմ կարող արտահայտել, թե ինչ նվիրված զինվորական է եղել եղբայրս: Մի անգամ նույնիսկ իր դիրքում ստուգումներ անցկացնելուց հետո Տիգրանին լավագույն հրամանատար են ճանաչել, շատ ամուր է պահել դիրքը, որն էլ հենց իր անունով են կոչել: Եղբայրս ուրիշ էր, հենց հերոսի նման էլ կռվեց ու ցույց տվեց, թե ովքեր են զինվորներն իր համար: Շատ բաներ անգամ եղբորս մասին չեմ էլ իմացել, գնացել եմ իր զորամաս, այնտեղ ինձ պատմել են: Ավագ լեյտենանտի կոչումն էլ մայիսին հետմահու ստացավ»,-հպարտորեն ներկայացնում  է եղբայրը՝ շեշտելով, որ  զինվորներն էլ միշտ հիշում են իրենց հրամանատարին ու հաճախ այցելում  հարազատներին:

Հերոսի եղբայրը նաեւ տեղեկացրեց, որ այսօր՝  ժամը 13:00-ին, Հոռոմ գյուղի մշակույթի տանը կանցկացվի հերոսի  հիշատակին նվիրված միջոցառում:

Սյուզի Մուրադյան


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search