Հանրաքվեի արդյունքները ցույց են տալիս, թե ինչ է ուզում Արցախի ժողովուրդը. 87 տոկոսն ասել է «Այո», որը նշանակում է՝ նոր Սահմանադրության օրինականությունը կարելի է համարել կայացած:
Հանրաքվեի արդյունքները ցույց են տալիս, թե ինչ է ուզում Արցախի ժողովուրդը. Եվրոխորհրդարանի պատգամավոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը (Լյուքսեմբուրգ):