Արցախի Հանրապետությունը պետք է և կարող է ունենալ անկախություն:
ՌԴ պատվիրակությունը վստահ է, որ Արցախը կարող է անկախություն ունենալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Ռուսաստանի Դաշնության պատվիրակության անդամներ Վլադիմիր Եվսենը, Վալերի Կորովինը և Ալեկսանդր Սկակովը:
«Հանրաքվեի ժամանակ մենք խախտումներ չենք նկատել: Արցախի ժողովրդի իրավագիտակցության մակարդակը բավականին բարձր է, և այստեղ մենք տեսել ենք կայացած ժողովրդավարական երկիր»,- ասել է պատվիրակության անդամ, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը և հույս հայտնել, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ապրիլին, այլևս չեն կրկնվի:
Ռուսաստանի Դաշնության պատվիրակության անդամները նաև նշել են, որ Արցախի ճանաչված չլինելը ոչինչ չի նշանակում. պատմությունը ջնջել հնարավոր չէ: