Թիվ 5 ընտրատարածքում երեկ տեղի ունեցած ընտրության ժամանակ, ԼՂՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի մանդատի համար պայքարում հաղթել է անկուսակցական Վիլեն Սաֆարի Սաֆարյանը:
Թիվ 5 ընտրատարածքում պատգամավորական մանդատի համար պայքարում հաղթել է Վիլեն Սաֆարյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ԼՂՀ կենտրոնա- կան ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը տեղեկացրել է, որ ընտրություններին 88 տոկոս մասնակցություն է եղել: «Ընտրության մասնակիցների 65 տոկոսը քվեարկել է Վիլեն Սաֆարյանի, իսկ 32 տոկոսը՝ Վաչիկ Բալասանյանի օգտին: Ընտրության ընթացքում խախտումների մասին ահազանգեր չեն եղել»,- ասել է Ս. Արզումանյանը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Վիլեն Սաֆարյանն ասել է, որ ամեն ինչ կանի քարոզարշավի շրջանակներում հանդիպումների ժամանակ ընտրատարածքի բնակչությանը տրված խոստումներն իրականացնելու համար: «Ծանոթացել էի բնակիչներին հուզող բոլոր խնդիրներին և կաշխատեմ իմ ուժերի ներածի չափով այդ հարցերին լուծում տալ՝ արդարացնելով նրանց սպասումները»,- նշել է Վ. Սաֆարյանը:
Նշենք, որ թիվ 5 ընտրատարածքն ընդգրկում է Ասկերան, Ակնաղբյուր, Ավետարանոց, Դաշուշեն, Խնապատ, Մադաթաշեն, Մոշխմհատ, Նախիջևանիկ, Նորագյուղ, Ջրաղացներ, Սարդարաշեն, Սարուշեն, Սղնախ, Բերքաձոր, Իվանյան, Խաչմաչ, Խրամորթ, Հովսեփավան, Արմենակավան, Ներքին Սզնեք, Սառնաղբյուր, Ուղտասար, Փառուխ, Քռասնի, Կարմիր գյուղ, Մխիթարաշեն, Շոշ, Վարդաձոր, և Վերին Սզնեք համայնքները։