Ավստրիայի պատվիրակության ներկայացուցիչ Վոլֆգանագ Յունգը գոհունակություն է հայտնել Արցախում նման ձևով կազմակերպված հանրաքվեի համար:
Կարող եմ գերազանց գնահատել հանրաքվեի արդյունքները. Ավստրիայի ներկայացուցիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քիչ առաջ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Վոլֆգանագ Յունգն ասել է, որ ինքն առաջին անգամ չէ դիտորդական առաքելություն իրականացնում:
«Եղել եմ Արցախի տարբեր շրջաններում և տեսել եմ մարդկանց ակտիվություն, որն էլ վկայում է, որ այստեղ ժողովրդավարություն է տիրում: Կարող եմ գերազանց գնահատել հանրաքվեի արդյունքները: Հուսով եմ՝ նորից կայցելեմ Արցախ»,- ասել է Վոլֆգանագ Յունգը: