Թուրքիան Հարավային Կովկասում իրեն չափազանց ապակառուցողական է դրսևորում, նրա քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի շահերի դեմ:
Վիգեն Սարգսյանը քննադատել է Հարավային կովկասում Թուրքիայի քաղաքականությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Թուրքիան Հարավային Կովկասում իրեն չափազանց ապակառուցողական է դրսևորում. նա շարունակում է Հայաստանի շրջափակումը, շարունակում է մերժել ակնհայտը՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը, նա հետ է կանգնել Հայաստանի հետ նորմալ հարաբերությունների վերականգնման՝ միջազգային մակարդակով ստանձնած պարտավորություններից, որոնք ստորագրվել են արձանագրությունների տեսքով 2010 թվականին Ցյուրիխում: Եվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ իր կանխակալ վերաբերմունքով Թուրքիան շարունակում է արդյունավետորեն իրեն մեկուսացնել տարածաշրջանային գործընթացներից»,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը: