Artsakhpress

Քաղաքական

Քննարկում ՄԱԿ-ի ԱԽ-ում. ՀՀ դեսպանը ներկայացրել է Ղարաբաղի խնդրի էությունը

Սա պայքար է` հանուն ինքնապաշտպանության եւ ֆիզիկական գոյատեւման` Ադրբեջանի կողմից արձակած ագրեսիայի եւ էթնիկ զտումների պայմաններում:

Քննարկում ՄԱԿ-ի ԱԽ-ում. ՀՀ դեսպանը ներկայացրել է Ղարաբաղի խնդրի էությունը

Քննարկում ՄԱԿ-ի ԱԽ-ում. ՀՀ դեսպանը ներկայացրել է Ղարաբաղի խնդրի էությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, փետրվարի 21-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած «Միջազգային խաղաղություն եւ անվտանգության պահպանում. Հակամարտությունները Եվրոպայում» խորագրով բաց քննարկման ժամանակ իր ելույթում նշել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է արվել Եվրոպայում այսպես կոչված «սառեցված» հակամարտություններին, ներառյալ Կիպրոսում, Ուկրաինայում, Մոլդովայում եւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, այդ թվում` ԼՂ հիմնահարցին: Ընդգծվեց հակամարտությունների խաղաղ կարգավորմանն, ինչպես նաեւ հակամարտությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերի ամրապնդման կարեւորությունը, այդ թվում` տարածաշրջանային մեխանիզմների միջոցով:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը հանդես եկավ ելույթով` ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը` որպես մարդու իրավունքների, ազատության եւ ինքնորոշման համար պայքար, որն առաջացել է ի պատասխան կանոնավոր բնույթ կրող խտրականությունների եւ բռնությունների: «Սա պայքար է, որն ականատես եղավ հայերի հանդեպ ջարդերին Բաքվում, Սումգաիթում, Կիրովաբադում եւ Ադրբեջանի այլ վայրերում՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իր ապագան ազատ որոշելու օրինական պահանջին: Սա պայքար է` հանուն ինքնապաշտպանության եւ ֆիզիկական գոյատեւման` Ադրբեջանի կողմից արձակած ագրեսիայի եւ էթնիկ զտումների պայմաններում: Սա պայքար է բարբարոս վարչակարգի դեմ, որը խելացնոր կերպով փառաբանում է 2004թ. հայ սպային կացնահարած մարդասպան Սաֆարովին: Սա պայքար է համատարած հայատյացություն եւ հայերի հանդեպ անհանդուրժողականություն քարոզող վարչակարգի կողմից իրավասության հավակնությունների դեմ: Սա կենաց-մահու եւ ազատության պայքար է», - նշել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը։

Անդրադառնալով 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած Ադրբեջանի ագրեսիային, դեսպան Մնացականյանը նշեց, որ հայկական կողմը մշտապես տեղեկացրել է Անվտանգության խորհրդին տեղի ունեցած բարբարոսությունների եւ ոճրագործությունների մասին՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է հաստատակամորեն մերժի ուժի կիրառումը` որպես հակամարտության ռազմական լուծում: Նշվեց, որ փոխարենն անհրաժեշտ է իրական քայլեր ձեռնարկել 2016թ. Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված համաձայնություններն իրագործելու ուղղությամբ` խաղաղ բանակցությունների առաջընթացն ապահովելու նպատակով: Խոսքի ավարտին Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի երախտագիտությունն արտահայտեց միջազգային հանրությանը, մասնավորապես Անվտանգության խորհրդին եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին` ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ցուցաբերվող հետեւողական եւ անվերապահ աջակցության համար:

Նշենք, որ այս քննարկումը տեղի է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Պ.Կլիմկինի նախագահությամբ, որի նպատակն էր դիտարկել Եվրոպայում առկա հակամարտությունների արդյունքում տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության եւ անվտանգության համար սպառնալիքները:

Քննարկման մասնակիցների թվում էին Հունգարիայի, Լիտվայի եւ Վրաստանի ԱԳ նախարարները, Խորվաթիայի պետքարտուղարը, Շվեդիայի, Ղազախստանի, Մոլդովայի եւ Լատվիայի ԱԳ փոխնախարարները:

Հանդիպումը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ` հարգանքի տուրք մատուցելով նախօրեին կյանքից հեռացած ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի հիշատակին:

Հանդիպմանը բացման ելույթներով հանդես եկան ՄԱԿ ԳՔ Ա.Գուտերեշը, ԵԱՀԿ ԳՔ Լամբերտո Զանիերը եւ ԵՄ Արտաքին հարաբերությունների ծառայության ԳՔ Հելգա Շմիդը, որոնք ընդգծեցին Եվրոպայում չկարգավորված հակամարտությունների հարցում ՄԱԿ-ի համագործակցությունը ԵԱՀԿ եւ ԵՄ՝ որպես տարածաշրջանային կառույցների հետ: Մատնանշվեց նաեւ, որ որեւէ մեկ գործոն չի կարող նշվել, որպես Եվրոպայում առկա հակամարտությունների պատճառ, իսկ որոշ դեպքերում պայմանավորվածությունները պարզապես չեն իրագործվում:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search