Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Mirror-ի վարկածով ընգրկվել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խորհրդանշական հավաքականում:
Mirror-ը Մխիթարյանին ընդգրկել է Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի խորհրդանշական հավաքականում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հայ կիսապաշտպանը շարունակում է մեծացնել «Յունայթեդում» իր դերը, և «Բլեքբերնի» հետ խաղում պարզապես մեկ կարգ բարձր էր:
Հրաշալի գոլային փոխանցման այդ մեկ պահն էլ ցույց տվեց, թե որքան շլացնող է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստը:
Եվ այդ մեկ պահն էլ բավական կլիներ նրան խորհրդանշական հավաքականում ընդգրկելու համար, բայց նա ամբողջ հանդիպումն անցկացրեց շատ բարձր մակարդակի վրա»,- գրում է կայքը:
«Բլեքբերնի» հետ արտագնա խաղում (2:1) հայ ֆուտբոլիստը, որը խաղաց առանց փոխարինման, հիանալի գոլային փոխանցման հեղինակ դարձավ:
Նշենք նաև՝ մրցաշարի քառորդ եզրափակչում մանկունիանցիները կմրցեն Լոնդոնի «Չելսիի» հետ: