Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը բացել են արխիվային փաստաթղթերի ցուցահանդեսը՝ նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին:
Սերգեյ Լավրովն ընդունել է Էդվարդ Նալբանդյանի հրավերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Այս ընթացքում մենք սերտորեն զարգացրել ենք մեր դաշնակցային եւ ռազմավարական գործընկերային հարաբերությունները ՄԱԿ-ում, ՀԱՊԿ-ում, ԵՏՄ-ում, ԵԱՀԿ-ում, միջազգային այլ կազմակերպություններում»,- ցուցահանդեսի բացմանն ասել է Սերգեյ Լավրովը:
Նա նշել է, որ այս ցուցահանդեսը երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների զարգացման 25-ամյակին նվիրված միջոցառումներից առաջինն է:
Լավրովը նաեւ տեղեկացրել է, որ Էդվարդ Նալբանդյանից Հայաստան այցելելու հրավեր է ստացել:
«Մենք ընդունում ենք հրավերը, համաձայնեցնում ենք օրակարգն ու այցի ծրագիրը»,- ամփոփել է Լավրովը: Երկու երկրների ԱԳ նախարարները նաեւ երկկողմ բանակցություններ են անցկացնելու: