Հայաստանի ոստիկանությունում չեն հաստատում տեղեկությունն այն մասին, որ Եվրախորհրդարանի երեք պատգամավորների՝ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենա Թեոխարուսի (Կիպրոս) եւ Յարոմիր Շտետինի (Չեխիա) նկատմամբ Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարվել:
Բաքվի նշած Եվրախորհրդարանի պատգամավորներն Ինտերպոլի միջոցով չեն հետախուզվում. ՀՀ ոստիկանություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը Artsakhpress-ի հետ զրույցում ասել է, որ ներկայում Ինտերպոլում նման տվյալներով անձինք հետախուզման մեջ չեն:
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, հաղորդել էին, որ Ինտերպոլի միջոցով, իբր, այս պատգամավորները հետախուզվում են՝ Սահմանադրության հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: