Artsakhpress

Հասարակական

ԱրՊՀ-ում հայրենյաց պաշտպանի տոն օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել

Այսօր Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել միջոցառում նվիրված՝ Հայրենյաց պաշտպանի տոն օրվան:

ԱրՊՀ-ում հայրենյաց պաշտպանի տոն օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել

ԱրՊՀ-ում   հայրենյաց  պաշտպանի   տոն   օրվան  նվիրված   միջոցառում  է   կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառմանը   բացման   խոսքով  հանդես  է  եկել  ԱրՊՀ  ռեկտոր  Մանուշ  Մինասյանը, ով,  շնորհավորել  է     հայրենյաց  բոլոր  պաշտպաններին,      կարևորել՝   նրանց  անձնուրաց   ու  հայրենանվեր    առաքելությունն  Արցախի  պաշտպանության    սուրբ   գործին:

Մ.  Մինասյանը    շնորհակալագրեր   է   հանձնել ՊԲ  «Ասպետ»  համույթին և   մի խումբ կամավորական  ուսանողների, ովքեր   ապրիլյան    պատերազմի     օրերին    ակտիվ   մասնակցություն  են  ունեցել  մարտական  գործողություններին:

Միջոցառմանն  ցուցադրվել  է ԱրՊՀ     ուսանողների     հետ   տարվող   աշխատանքների,  հասարակայնության  հետ  կապերի    և    լրատվության  բաժնի  կողմից   նկարահանված           «Խիզախում»  ֆիլմը, ուր   պատմվում  է  ԱրՊՀ  այն ուսանողների    մասին,  ովքեր  ականատեսն  ու  մասնակիցն   են  եղել    ապրիլյան  մարտական    գործողություններին:

Հայրենյաց պաշտպանի օրվան նվիրված միջոցառմանը հայրենասիրական  երգերով  հանդես  է  եկել    ՊԲ  «Ասպետ» համույթը, որից  հետո     համալսարանի    ֆակուլտետների   միջև  անց  է  կացվել    հայրենասիրական  երգերի   խաղ-մրցույթ:

«Արցախպրես»-ի   թղթակցի    հետ  զրույցում  շարքային    Հայկ   Խաչիյանը  նշել  է, որ  Հայրենյաց  պաշտպանի  տոնը     մեծ   խորհուրդ  և    կարևորություն   ունի  իր  համար:

«Նման  միջոցառումները     ոգևորում  են  զինվորներիս.  մի   պահ     մենք  կարծես    կտրվում  ենք  զինվորական  առօրյայից՝  ստանալով  մեծ  ուժ  ու  լիցք: Հպարտանում   ենք՝      տեսնելով    մեր  թիկունքում   կանգնած   ազգին նվիրյալ   երիտասարդներ  ու    առյուծ   տղաներ   ծնող,  սնող  ու  դաստիարակող   հայ   մայրերին: Տոնի  առթիվ    շնորհավորում  եմ  բոլորիս՝  շարքային  զինվորից  մինչև  գեներալ՝  ցանկանալով   մեզ  առողջություն, երջանկություն, հաջողություններ,  անփորձանք   ծառայություն,  համայն  հայությանն ու   ողջ   աշխարհին   խաղաղություն:  Հավաստիացնում եմ   ձեզ, որ   սահմանին   կանգնած   յուրաքանչյուր   զինվոր   միշտ   պատրաստ  է    ցանկացած     գնով   թշնամու  ոտնձգություններից պաշտպանել  իր  հայրենիքը»,-ասել  է   Հ.   Խաչիյանը:

ԱրՊՀ     ուսանողների     հետ   տարվող   աշխատանքների,  հասարակայնության  հետ  կապերի    և    լրատվության  բաժնի  պետ   Զարինե  Սառաջյանն   էլ նշել  է, որ  Հայրենյաց   պաշտպանի     օրը   բոլորի  տոնն  է:

«Յուրաքանչյուր  ոք, ով    ապրում  է   Արցախում,   ինքնին  հայրենյաց  պաշտպան  է: Միշտ   հիշենք.  hայրենիքից լավ   տեղ    չկա  աշխարհում:

Եկեք միասին    հաղթահարենք  բոլոր    դժվարություններն  ու  միասին     էլ  կերտենք  մեր  հայրենիքի  ապագան»,-նշել  է  Զ.  Սառաջյանը:

 

Միջոցառմանը  ներկա  էին   համալսարանի    պրոֆեսորադասախոսական  կազմը,  ուսանողներ    և    ՊԲ   զինծառայողներ, հյուրեր  և  այլք:

                                                                                  Լուսանկարները` Արթուր Շահնազարովի


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search