Վաղը՝ փետրվարի 24-ին, ժամը 10:00-17:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի գազամատակարարումը:
Վանք գյուղում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրել են «Արցախգազ» ՓԲԸ մամլո ծառայությունից և պարզաբանել, որ գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է տեխնիկական աշխատանքների իրականացմամբ:
«Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունը, պատճառած անհանգստության համար, հայցում է բաժանորդների ներողամտությունը և խնդրում պահպանել գազից օգտվելու անվտանգության կանոնները: