Artsakhpress

Քաղաքական

Խորհրդարանականները հանրաքվեի արդյունքների կապակցությամբ հանդես են եկել հայտարարություններով

Ազգային ժողովի՝ այսօր՝ փետրվարի 23-ին, գումարած լիագումար նիստում պատգամավորներ Ռոմելա Դադայանը, Վարդգես Բաղրյանը, Հայկ Խանումյանը և Արսեն Առստամյանը փետրվարի 20-ին անցկացված հանրաքվեի արդյունքների կապակցությամբ հանդես են եկել հայտարարություններով:

Խորհրդարանականները հանրաքվեի արդյունքների կապակցությամբ հանդես են եկել հայտարարություններով

Խորհրդարանականները հանրաքվեի արդյունքների կապակցությամբ հանդես են եկել հայտարարություններով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության քարտուղար Ռոմելա Դադայանն ասել է, որ անկախ քաղաքական հայացքներից և դիրքորոշումներից՝ պետք է գիտակցել, որ Սահմանադրությունը բոլորի  համար է, և ժողովրդի կամքով ընդունված փաստաթուղթը պարտադիր է յուրաքանչյուրի համար:

««Հայրենիք» խմբակցությունը, ողջունելով Սահմանադրության նախագծի համաժողովրդական հանրաքվեում ժողովրդի ազատ կամարտահայտությունը և ակտիվ մասնակցությունը, արձանագրում է, որ Արցախի Հանրապետության երկրորդ Սահմանադրությունը այլևս իրողություն է»,- նշել է Ռ. Դադայանը:

Անդրադառնալով հանրաքվեի անցկացման ընթացքին և դրա վերաբերյալ արձագանքներին՝ խմբակցության քարտուղարն ասել է, որ քարոզարշավն ընթացել է քաղաքակիրթ և հանգիստ պայմաններում, որոնց շնորհիվ բոլորը հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց տեսակետները:

«Հանրաքվեն կազմակերպվել էր բարձր մակարդակով, ինչը հաստատել են նաև միջազգային դիտորդները: Եվ եթե ոմանք պնդում են, թե «ժողովրդին ասել են գնա սա արա, և գնաց արեց», պետք է իրենց աշխատելաոճը չվերագրեն այլոց. Մեկընդմիշտ հիշե՛ք, ինսունականներն անցյալում են, և պետք չէ կրկեսի ակնոցներով նայել իրականությանը, այլապես քեզ միշտ ծաղրածու կզգաս, իսկ քո հետևից քայլողներին՝ խամաճիկ»,- ասել է Ռ. Դադայանը: 

«Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը նշել է, որ փետրվարի 20-ին ընտրողների ճնշող մեծամասնությունը «Կողմ» քվեարկելով ԱՀ նոր Սահմանադրությանը հավաստել է իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, պատրաստակամությունը պաշտպանելու հայրենիքը և էլ ավելի հզորացնելու այն:

«Մեր խմբակցությունն իր գոհունակությունն է հայտնում ժողովրդին՝ հանրաքվեին ակտիվ մասնակցության և ճիշտ ընտրություն կատարելու կապակցությամբ: Մենք հարգում ենք նաև նրանց տեսակետը, ովքեր այնուամենայնիվ »Դեմ» են քվեարկել ներկայացված նախագծին:

Հանրաքվեն ազատ և թափանցիկ են գնահատել աշխարհի տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ դիտորդներ ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ նշելով բարձր կազմակերպվածությունը, ակտիվ մասնակցությունը և արցախցիների վճռականությունը՝ կառուցել ազատ ու անկախ, ժողովրդավար երկիր»,- ասել է Վ. Բաղրյանը:

«Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանն էլ իր ելույթում շնորհակալություն է հայտնել «Դեմ» քվեարկած բոլոր ընտրողներին, ովքեր իրենց համոզմուքների հիման վրա են մասնակցել հանրաքվեին:

«Պետք է արձանագրենք, որ «Դեմ» կողմը պարտվել է և Արցախում նոր Սահմանադրություն է գործելու: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը շրջաններում չուներ տեղամասային հանձնաժողովի անդամներ և խախտումների մասին գրավոր դիմումներ մենք չենք ստացել: Այնուամենայնիվ քվեարկությունից հետո մենք ստացել ենք բազմաթիվ ահազանգեր՝ համաձայն որոնց տեղի են ունեցել բաց քվեարկության զանգվածային դեպքեր՝ Շուշիի, Հադրութի, Շահումյանի, Քաշաթաղի և Մարտակերտի շրջաններում: Վերոնշյալ շրջանների տարբեր բնակավայրերում ցույց է տրվել մասնակցության արհեստական բարձր ցուցանիշ, որոշ բնակավայրում անվավեր քվեաթերթիկները «Կողմ» են հաշվել»,- ասել է Հ. Խանումյանը և հավելել, որ կուսակցությունը չի բողոքարկելու հանրաքվեի արդյունքները, սակայն հաշվի առնելով վերոնշյալը հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովում «Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչը չի ստորագրելու համապատասխան արձանագրությունները:

Իսկ  ԱԺ անկախ պատգամավոր Արսեն Առստամյանն էլ ասել է, որ փետրվարի 20-ը՝ Արցախի վերածննդի օրը, այսուհետ Արցախի նորագույն պատմության մեջ խորհրդանշելու է նաև նոր շրջափուլի սկիզբ:

«ԼՂԻՄ-ի պատմական նստաշրջանից ուղիղ 29 տարի անց Արցախի հանրապետության 79 հազար 428 քաղաքացիներ՝ մասնակցելով հանրաքվեին, գործնականում վերահաստատել են նաև պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն առ այն, որ վերադարձ անցյալին չի կարող լինել, ո´չ տարածքների, ո´չ էլ կարգավիճակի մասով: Փետրվարի 20-ին մենք ի լուր աշխարհի այս ձևաչափով 3-րդ անգամ հայտարարեցինք, որ չենք շեղվել ժողովրդավարական արժեքներով երկիր կառուցելու և այն էլ ավելի շեն ու բարգավաճ դարձնելու մեր ճանապարհից»,- ասել է Ա. Առստամյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search