Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են:
Նավթի համաշխարհային գներն աճում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի մարտի ֆյուչերսներն աճել են 0.06%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 54.48 դոլարի:
Լոնդոնի ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ապրիլի մատակարարումների ֆյուչերսներն աճել են 0.09%-ով եւ հասել 56.63 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: