Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն փետրվարի 24-ի առավոտյան Սիդնեյում հանդիպել է Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանի հետ:
Գլեդիս Բերեջիքլյանը հանդիպել է Իսրայելի վարչապետի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կողմերը քննարկել են գլխավորապես տնտեսական հարցեր` այդ թվում և առևտրային համագործակցությունը:
Վարչապետ Բերեջիքլյանը Նեթանյահուին ասել է, որ Նոր Հարավային Ուելսը կարող է Իսրայելի համար դարպաս դառնալ դեպի Ասիայի կարևոր երկրներ: