Փետրվարի 26-ին Երկրի բնակիչները կկարողանան եզակի աստղագիտական երևույթի հետեւել՝ արեւի օղակաձև խավարմանը:
Երկրի բնակիչները փետրվարի 26-ին ականատես կլինեն արևի օղակաձև խավարմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Infroming-ը:
Արևի օղակաձեւ խավարումը տեղի է ունենում այն պահին, երբ երկնակամարում կրճատվում են Լուսնի եւ Երկրի մակերևույթի ստվերները: Լուսինը կծածկի արևի սկավառակի մի փոքր հատվածը, իսկ դիտելու համար հասանելի կլինի ոչ մեծ նեղ եզրը:
Խավարումն ավելի լավ նկատելի կլինի Երկրի հարավային կիսագնդի միջին եւ մերձարևադարձային լայնություններում: Այն կկարողանան տեսնել Հարավային Ամերիկայի՝ Չիլիի եւ Արգենտինայի բնակիչները: Խավարումը կդիտվի նաև հարավաֆրիկյան մի շարք երկրներում:
Գիտնականներն զգուշացնում են, որ նման կարգի երևույթները մարդկանց ինքնազգացողության վրա ազդում են, ուստի արևի խավարման օրերին հարկ է առողջության նկատմամբ ավելի ուշադիր լինել: