ԼՂՀ առողջապահության նախարարի հրամանով փետրվարի 23-ից Արցախի Հանրապետությունում դադարեցվել է մի շարք կեղծված դեղերի շրջանառությունը:
Արցախում դադարեցվել է մի շարք կեղծված դեղերի շրջանառությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ստորև ներկայացնում ենք կեղծված մի շարք դեղերի անունները՝ «Պրեստանս 5մգ/10մգ, պերինդոպրիլ (պերինդոպրիլի արգինին), ամլոդիպին (ամլոդիպին բեզիլատ), դեղահատեր, 5մգ+10մգ, պլաստիկե տարայում (30)»՝ (սերիա` 0590516, պիտանիության ժամկետ` 05.2018), «Պրեստանս 5մգ/5մգ, պերինդոպրիլ (պերինդոպրիլի արգինին), ամլոդիպին (ամլոդիպին բեզիլատ), դեղահատեր, 5մգ+5մգ, պլաստիկե տարայում (30)»՝ (սերիա` 0620516), «Պրեստանս 10մգ/5մգ, պերինդոպրիլ (պերինդոպրիլի արգինին), ամլոդիպին(ամլոդիպին բեզիլատ), դեղահատեր, 10մգ+5մգ, պլաստիկե տարայում (30)»՝ (սերիա` 0660816, 0031215,0810815), «Ցեֆտրիաքսոն-Աստերիա ու ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում), դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի, 1000մգ, ապակե սրվակներ (10)»՝ (սերիա՝ A00101, F00101):
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ցեֆտրիաքսոն-Աստերիա, ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում), դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի, 1000մգ, ապակե սրվակներ (10)»` (սերիա` A00101, F00101) կեղծ դեղերի սրվակը 5սմ է, իսկ գրանցված դեղի սրվակը 6 սմ է: Շրջանառվող կեղծ դեղի կափարիչը մուգ կապույտ գույն է, իսկ գրանցված օրիգինալ դեղի կափարիչի գույնը ավելի բաց է: