Ստեփանակերտի N 11 ավագ դպրոցի աշակերտ Աշոտ Մխիթարյանը իր մատիտանկարներում պատկերել է Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական Մանչեսթեր Յունայթեդի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ու համաշխարհային ֆուտբոլի այլ աստղերի դիմանկարները:
Արցախցի երկրպագուն մատիտանկարներով պատկերել է Մխիթարյանի և համաշխարհային ֆուտբոլի այլ աստղերի դիմանկարները (ֆոտոշարք)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում 16-ամյա Աշոտ Մխիթարյանն ասել է, որ նկարել սկսել է ինքնուս: «Նկարներիս մեջ մեծ տեղ եմ տալիս համաշխարհային ֆուտբոլի աստղերին: Ինձ շատ է դուր գալիս Հենրիխ Մխիթարյանի խաղը, իսկ նրա Մանչեսթեր Յունայթեդ տեղափոխվելն էլ ավելի է ոգեշնչել ինձ»,- նշել է Ա. Մխիթարյանը: Ինքնուս նկարիչը նաև նշել է, որ ապագայում կցանկանար մասնակցել տարբեր փառատոնների և մրցույթների:
Հենրիխ Մխիթարյան (Մանչեսթեր Յունայթեդ)