Պաշտոնական Թեհրանը համոզված է` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով:
Իրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ չի տեսնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Քասեմին:
Զսպվածության կոչ անելով` Քասեմին ընդգծել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում և պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով:
ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է համագործակցել կողմերի հետ հակամարտության կարգավորման և տարածաշրջանում անվտանգության հաստատման նպատակով: