Ավստրիայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Սեբաստիան Կուրցն Էրդողանին կոչ է արել Թուրքիայում սպասվելիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ Ավստրիայի թուրքական համայնքի շրջանում քարոզչություն իրականացնելու նպատակով իրենց երկիր չայցելել:
Սեբաստիան Կուրցն Էրդողանին կոչ է արել քարոզչական նպատակներով չայցելել Ավստրիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է թուրքական haberler.com-ը:
Նախարարը կոչը հիմնավորել է նրանով, որ Էրդողանի նախընտրական քարոզչությունը Ավստրիայում կարող է տեղի թուրքերի շրջանում պառակտման և խորը հասկասությունների առիթ հանդիսանալ, ինչն էլ կարող է բացասական լուրջ ազդեցություն ունենալ ինտեգրման գործընթացի վրա:
Կուրցը նաև հիշեցրել է 2014-ին Թուրքիայի նախագահական ընտրություններից առաջ Վիեննայում տեղի ունեցած Էրդողնի նախընտրական հանրահավաքը, ինչից հետո Ավստրիայի թուրքերի մոտ սկսել է հակասությունների և քաոսի շրջան: