Artsakhpress

Քաղաքական

Կարեն Բեքարյանը ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրման ոչ մի խոչընդոտ չի տեսնում

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այցով Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հանդիպումներ է ունեցել ԵՄ կառույցների ղեկավարների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի եւ այլոց հետ, քննարկել ԵՄ-Հայաստան հարաբերություններին, ինչպես նաեւ արցախյան հիմնահարցին առնչվող հարցեր:

Կարեն Բեքարյանը ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրման ոչ մի խոչընդոտ չի տեսնում

Կարեն Բեքարյանը ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրման ոչ մի խոչընդոտ չի տեսնում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երկօրյա այցի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանի հետ:

-Պարոն Բեքարյա՛ն, ամփոփելով այցը՝ ինչ եք կարծում, ի՞նչ կարեւոր շեշտադրումներ է այն կրում:

-Բոլորս ականատես եղանք, որ այն բավականին հագեցած էր: Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունը, մասամբ նաեւ եվրոատլանտյան (հաշվի առնելով այն հանգամանքը,  որ այցի շրջանակում հանդիպում եղավ նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ), վկայում է  համագործակցության բլոկի շարունակականության և լայն սպեկտրի մասին: Իհարկե, այս այցի մեխը ես համարում եմ Եվրոպական Միության հետ մեր հարաբերությունները, քանի որ թե՛ հանդիպումներից, թե՛ ձեռք բերված պայմանավորվածություններից եւ թե՛ արձանագրված փաստերից մենք տեսնում ենք, որ այս ուղղությանը բավականին մեծ թափ է հաղորդվում ստանձնած պարտավորությունների փոխադարձ կատարման եւ, ամենակարեւորը, երկկողմ  համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի ազդարարման առումով:

-Չի բացառվում, որ համաձայնագրի ստորագրումը կկայանա մայիսին՝ հայաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո: Ձեր կարծիքով՝ ինչ-որ բան հնարավո՞ր է խոչընդոտի դրան:

-Կարծում եմ՝ ոչ, որովհետեւ բանակցությունները հաջողությամբ ավարտված են: Երկրորդը, փաստաթուղթը բանակցվել է՝ հաշվի առնելով կողմերի պարտավորությունների այդ ողջ էլեմենտը:  Չեմ կարծում, որ այն որեւէ խնդիր կարող է  բերել:

-Հստակ ի՞նչ առավելություններ կտա այս նոր համաձայնագիրը ԵՄ-Հայաստան համագործակցության խորացման համատեքստում:

-Այս նոր համաձայնագիրը նախ ամրագրում է հարաբերությունների առկա  վիճակը, որը որեւէ կերպ չի կարող տեղավորվել հին համաձայնագրում նախատեսված դրույթների եւ գործիքակազմի ներքո, այսինքն՝ առկա վիճակը ավելի բարձր մակարդակի է, քան այն, որը նախորդով էր ամրագրված: Իսկ ամենակարեւորը, նոր համաձայնագիրը տալիս է  զարգացման հեռանկար կյանքի եւ գործունեության բոլոր ոլորտներում, այդ թվում՝ նաեւ տնտեսական, հետեւաբար, այն բավականին էական դեր է ունենալու թե՛ այսօրվա, թե՛ վաղվա հարաբերությունների համար:

-Կցանկանայի մի փոքր անդրադառնայինք ԵՄ-Հայաստան-ԵԱՏՄ հարաբերություններին: Հաշվի առնելով այն, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է՝ ըստ Ձեզ՝ այն կարո՞ղ է երկու տարբեր ձեւաչափերում շահեկան դիրք ունենալ:

-Ուզում եմ, որ մեր տեղն ու դերը թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում մի փոքր հստակ պատկերացնենք, այսինքն՝ որեւէ կերպ ոչ պետք է  գերարժեւորել, ոչ էլ թերարժեւորել: Իրականում, շատ ավելի կարեւոր խնդիր կա. այն, որ Հայաստանի համար երկու ուղղություններում էլ հարաբերությունների խորացումը, բարձր մակարդակն ու զարգացման տենդենցը կարեւոր են:

-Պրն Բեքարյա՛ն, այցի շրջանակում նաեւ անդրադարձ եղավ արցախյան հիմնահարցին: Ի՞նչ կասեք այս առումով՝  հատկապես հաշվի առնելով սահմանային վերջին իրադարձությունները, ինչպես նաեւ մշտական լարված իրավիճակը:

-Այցի շրջանակում ՀՀ Նախագահը տվեց այն պատկերը, ինչը կա, այսինքն՝ այն, որ Ադրբեջանի կողմից կա ապակառուցողական կեցվածք, սահմաններին անընդհատ սրացում, որը բերում է նաեւ զոհերի, այն ուղղակիորեն հումանիտար խնդիր է իրենից ներկայացնում: Տվեց նաեւ պատկերը, որ Ադրբեջանը հրաժարվում է պայմանավորվածությունների բնականոն իրականացումից. դա վերաբերում է թե՛  1994-1995 թվականների եռակողմ համաձայնություններին, թե՛ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին: Եվ շեշտադրումներ արվեցին այն մասով, որ արդեն իսկ շատ կարեւորվում է միջազգային հանրության ադեկվատ արձագանքը, քանի որ իրավիճակը բավականին նմանեցնում է անցած տարվա ապրիլին նախորդած իրավիճակին, երբ Ադրբեջանը տարաբնույթ ոտնձգություններից հետո չունենալով արժանի գնահատական, գնաց այդ ապրիլյան ավանտյուրային: Կարեւոր է այն, որ ամեն ինչը հստակ ներկայացվեց եվրոպացի գործընկերներին եւ եվրոպական հանրությանը: Ամենաէականը այդ կոչն է՝ արձագանքել՝ չսպասելով  իրադարձությունների այնպիսի զարգացման, որից հետո արձագանքը ուշ է լինում եւ մարդկային կյանքեր է խլած լինում:

-Բայց այնուամենայնիվ, ելնելով արդեն իսկ ունեցած փորձից՝ կարելի է ասել, որ նմանատիպ հանդիպումները, կոչերն այդքան էլ մեծ ազդեցություն չեն ունենում խնդրի հանգուցալուծմանը: Ի՞նչ եք կարծում այս այցի շրջանակում կայացած հանդիպումների առնչությամբ, ի՞նչ ազդեցություն դրանք կունենան:  

-Նման հանդիպումներ եղել են եւ լինելու են. սա մշտական գործընթաց է, եւ թող որեւէ մեկի մոտ չձեւավորվի այնպիսի մի պատկերացում, որ կա մի կոճակ, որը սեղմելու դեպքում չգիտես՝ ինչեր կլինեն: Կարծում եմ՝ դա բոլորս հասկանում ենք, եւ չի կարելի հերթական անգամ ընկնել անհարկի ակնկալիքների մեջ, որից հետո չստացվելու դեպքում մտածել՝ ինչու չեղավ: Հիմնական ակնկալիքը հետեւյալն էր. օգտվելով առիթից՝ միջազգային հանրությանը, եվրոպական հանրությանը, գործընկերներին տարբեր դիվանագիտական խողովակներով տալ ողջ պատկերը, ներկայացնել բոլոր մտահոգությունները, որպեսզի նրանց համար դա լինի ընկալելի, այդ թվում՝ նաեւ հասկանալի լինեն մեր գործողությունները: Կարեւոր է հաշվի առնել, որ մենք գործ ունենք ենք այն դաշտի հետ, որն ունի նաեւ ինֆորմացիոն պատերազմի բոլոր տարրերը, եւ, հետեւաբար, հակառակորդը հնարավոր եղանակներով փորձում է հանրային կարծիքը հակել իրեն. այս պարագայում քո մոտեցումներն ընկալելի դարձնելն ինքնին խնդիր է:  

Հարցազրույցը՝ Սյուզի Մուրադյանի


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search