Մարտի 2-ին՝ ժամը 9:00-11:00 և 9:00-18:00 ժամանակավորապես, կդադարեցվեն Ստեփանակերտ քաղաքի մի շարք փողոցներին հարող շենքերի և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը:
Մարտի 2-ին Ստեփանակերտի մի շարք փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունից հայտնեցին, որ ժամը 9:00-11:00-ն կանջատվեն Հովհ. Թումանյան 1-26, Ե. Չարենց 4-30 զույգ, 19-47 կենտ, Թորգոմի, Վ. Տերյան 2-36 զույգ փողոցների, իսկ՝ 9:00-18:00-ն՝ Վ. Տերյան 3-15 կենտ փողոցների գազամատակարարումը: Աղբյուրի հաղորդմամբ՝ գազանջատումները պայմանավորված են ներմիացման աշխատանքներով: