Ֆրանսիան ողջունում է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության Համաձայնագրի բանակցությունների ավարտը:
Ֆրանսիան ողջունում է Հայաստան-ԵՄ համաձայնագրի բանակցությունների ավարտը. Ֆրանսիայի ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին մարտի 1-ին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Արտաքին գործերի եւ միջազգային զարգացման նախարարությունը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«ՀՀ նախագահի մարտի 8-9-ը Ֆրանսիա կատարելիք պաշտոնական այցից մի քանի օր առաջ կնքված սույն համաձայնագիրը պատասխանում է ԵՄ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու վերաբերյալ 2014 թվականի մայիսին Հայաստանում Ֆրանսիայի նախագահի արած կոչին:
Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի խորացնել ԵՄ-Հայաստան քաղաքական երկխոսությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավական պետության նկատմամբ ունեցած մեր ընդհանուր համակրության շուրջ: Այն դյուրին կդարձնի համագործակցության զարգացումը էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում, նպաստավոր նոր հնարավորություններ կստեղծի առեւտրի եւ ներդրումների համար, դրանով իսկ ապահովելով ֆրանսիական եւ եվրոպական աշխարհագրական նշումների պաշտպանությունը»: