Մարտական դիրքերում ինժեներական աշխատանքներ կատարելիս փետրվարի 28-ին պայթուցիկ սարքի պայթյունից ժամկետային զինծառայողներ են վիրավորվել:
Մարտական դիրքում պայթյունից ժամկետային զինծառայողներ են վիրավորվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս տեղեկությունը հաստատեց ՀՀ ՊՆախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Պարտադիր ժամկետային զինծառայողները ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալ:
ՔԿ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ: