Bloomberg գործակալությունը թարմացրել է աշխարհի 500 միլիարդատերերի վարկանիշը։
Bloomberg-ը թարմացրել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մարտի 5-ին ստացված տվյալներով, առաջին տեղում է հայտնվել Microsoft–ի հիմնադիր Բիլ Գեյթսը, երկրորդում՝ ամերիկացի ձեռներեց Ուորեն Բաֆեթը ($78,9 մլրդ․), երրորդում՝ Amazon -ի ղեկավար Ջեֆֆ Բեզոսը ($73,5 մլրդ․), հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նաև առաջին տասնյակում են իսպանական Inditex ընկերության նախկին նախագահ Ամանսիո Օրտեգան($69,3 մլրդ․), Facebook-ի հիմնադիր Մարք Ցուկերբերգը ($59,1 մլրդ), մեքսիկացի գործարար Կարլոս Սլիմը(53 մլրդ), Չառլս ու Դեւիդ Կոխ եղբայրները , որոնք Koch Industries կորպորացիայի մեծ մասի սեփականատերն են (յուրաքանչյուրը՝ $48,1 մլրդ), Oracle -ի ղեկավար Լարի Էլիսոնը ու IKEA –ի հիմնադիր Ինգվար Քամփրադը ($42,9 մլրդ)։
Առաջին հարյուրյակում կան նաև մի քանի ռուս միլիարդատերեր։ Օրինակ «Նորիլսկի Նիկել»-ի ղեկավար Վլադիմիր Պոտանինը ($16,6 մլրդ), «Սեվերստալի» սեփակաանատեր Ալեքսեյ Մորդաշովը ($16,5 մլրդ) «Ռենովա» խմբի ղեկավար Վիկտոր Վեքսելբերգը ($14,8 մլրդ․) ու USM Holdings –ի հիմնադիր Ալիշեր Ուսմանովը ($13,9 մլրդ).