Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում արդեն 22-րդ անգամ անցկացվող Թուրքիա-Գերմանիա կինոփառատոնի ժամանակ պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերն արժանացել է պատվո մրցանակի:
Արա Գյուլերը Գերմանիայում պատվո մրցանակի է արժանացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է kronos.news-ը:
Գյուլերը պատվո մրցանակը ստացել է Նյուրնբերգի քաղաքապետի ձեռքից: Ավելի ուշ ներկաներին ցուցադրվել է Գյուլերի կյանքի մասին պատմող «Ստամբուլի աչքը» փաստագրական ֆիլմը:
Պատվո մյուս մրցանակին արժանացել է Գերմանիայի կինոարտադրության մեջ հայտնի ռեժիսոր Յուրգեն Յուրգեսը: