Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 15-ին ելույթ կունենա Պելոպոնեսի համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանակում գործող Միջերկրածովյան, մերձավորարևելյան և իսլամական ուսումնասիրությունների կենտրոնում (CEMMIS):
Արցախի արտգործնախարարը ելույթ կունենա Պելոպոնեսի համալսարանի կենտրոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կարեն Միրզոյանի ելույթը կկրի «Անվտանգություն և կայունություն Կովկասում ու Լեռնային Ղարաբաղում» խորագիրը: