Ջոն Հանթսմեն կրտսերը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրմամբ Ռուսաստանի Դաշնությունում շուտով կզբաղեցնի ԱՄՆ դեսպանի պաշտոնը:
ՀՀ քաղաքացու որդին Ռուսաստանում կզբաղեցնի ԱՄՆ դեսպանի պաշտոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 2009-2011 թվականներին Հանթսմեն կրտսերը զբաղեցրել է Չինաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը:
Ջոն Հանթսմենի հայրը` Ջոն Հանթսմեն ավագը, հայտնի է իր հայամետ գործունեությամբ: Նա մեծապես աջակցել է Հայաստանին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո: Նա և իր ընտանիքի անդամները 25 տարվա ընթացքում 46 այց են կատարել Հայաստան:
Բարեգործական ծրագրերի շրջանակում նա առնվազն 50 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել Հայաստանին` այդ թվում և հիվանդանոցների ու դպրոցների կառուցման նպատակով: Նրա տրամադրած կրթաթոշակների շնորհիվ շատ ուսանողներ սովորել են Յուտայի համալսարանում:
Ջոն Հանթսմեն ավագին շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն և պատվո երկու մեդալ: