Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ձեռք բերված համաձայնությունները պետք է կյանքի կոչվեն:
ԼՂ հարցով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները պետք է կյանքի կոչվեն. Պոպով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը: Դիվանագետը նշել է, որ համանախագահներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել են բանակցային սեղանին եղած գաղափարները: Նա նաև ընդգծել է, որ հանդիպմանը քննարկվել է իրադրությունը շփման գծում: