Թուրքիայի իշխանությունները պատասխանատու են Թուրքիայում հոլանդացի դիվանագետների անվտանգության համար:
Նիդեռլանդների ԱԳՆ-ն բողոք է հղել Թուրքիայի իշխանություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին նշված է Նիդեռլանդների ԱԳ նախարարության հայտարարության մեջ՝ կապված Ստամբուլում Նիդեռլանդների հյուպատոսության շենքի վրա Թուրքիայի դրոշի հայտնվելու հետ, փոխանցում է Reuters-ը:
«Թուրքիայի իշխանությունները պետք է ապահովեն երկրում հոլանդացի դիվանագետների անվտանգությունը: Մենք միջադեպի հետ կապված Թուրքիայի իշխանություններին բողոք ենք ներկայացրել»,- նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ Ստամբուլում Նիդեռլանդների հյուպատոսության շենքի մոտ բողոքի ակցիայի ընթացքում անհայտ տղամարդը շենքի վրա բարձրացրել էր Թուրքիայի դրոշը: Կես ժամ անց հյուպատոսության աշխատակիցները իր տեղն են վերադարձրել Նիդեռլանդների դրոշը: Թուրքական աղբյուրներին վկայակոչելով՝ Reuters-ը հայտնել է, որ դրոշը փոխարինել են իրենք՝ հյուպատոսության աշխատակիցները: Մինչդեռ որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ այն բարձրացրել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: