Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը կգլխավորի հանուն խաղաղության ամենամսյա աղոթքը, որը կազմակերպել Է Սուրբ Էգիդիայի համայնքը:
Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդը կգլխավորի խաղաղության աղոթքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին AnalitikaUA.net-ին հայտնել Է քահանա Կարապետ Ղարիբյանը:
«Մարտի 15-ին Սուրբ Ալեքսանդրի տաճարում կկայանա հանուն խաղաղության ավանդական ամենամսյա աղոթքը, որը կազմակերպում Է Սուրբ Էգիդիայի համայնքը: Հրավիրում ենք աղոթել Հայաստանի, Ուկրաինայի եւ աշխարհի բոլոր երկրների խաղաղության համար»,-ասել Է նա: