ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) մասին փաստաթուղթը կարող Է ստորագրվել Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի Մոսկվա այցի ժամանակ:
ԵԱՏՄ-ի եւ Իրանի ԱԱԳ-ի մասին փաստաթուղթը կարող Է ստորագրվել Մոսկվա Ռոուհանիի այցի ժամանակ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել Է Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար, ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վայեզիի հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
«Երեկ եւ այսօր Թեհրանում Է գտնվում Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի քննարկման պատվիրակությունը: Ընթանում Է փաստաթղթի տեքստի համաձայնեցման ակտիվ աշխատանք, հուսով ենք, որ մինչեւ Իրանի նախագահի Մոսկվա այցը փաստաթուղթը պատրաստ կլինի ստորագրման համար»,-ասել Է նա:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Իրանի հետ ԱԱԳ-ի վերաբերյալ համաձայնագիրը կիրագործվի մի քանի փուլով: Դա նշանակում Է, որ սկզբում ազատ ռեժիմը կգործի միայն որոշակի խմբի ապրանքների նկատմամբ: Ապրանքների վերջնական ցուցակը, որոնք կներառվեն ԱԱԳ-ի վերաբերյալ համաձայնագրի առաջին փուլում, առայժմ չի հաստատվել: Իրանի հետ ԱԱԳ-ի ստեղծման առաջին փուլը կարող Է ընդգրկել թեթեւ արդյունաբերության եւ գյուղատնտեսական արդյունաբերության համալիրի արտադրանքը:
Դրա հետ մեկտեղ նշվում Էր, որ Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծումը դժվարանում Է նրանով, որ երկիրը Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ չԷ: