Թուրքիայում Գերմանիայի դեսպանության և հյուպատոսության աշխատակիցներին մինչ օրս չի թույլատրվել հանդիպել Die Welt պարբերականի բանտարկված լրագրող Դենիզ Յուջելին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գերմանիայի արտգործնախարարության խոսնակը:
Գերմանիային չեն թույլատրում հանդիպել Թուրքիայում բանտարկված գերմանացի լրագրողի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը: Գերմանիայի ԱԳՆ խոսնակի խոսքով` Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կանցլեր Անգելա Մերկելին խոստացել է թույլ տալ դիվանագիտական օգնություն տրամադրել լրագրողին: «Ակնկալում ենք, որ թուրքական կառավարությունը պահի իր խոստումը»,- հայտարարել է խոսնակը: Դենիզ Յուջելը մեղադրվում է ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների ոչ ճիշտ օգտագործման, ինչպես նաև ահաբեկչություն քարոզելու մեջ: Պատճառը Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի էլեկտրոնային փոստի նկատմամբ իրականացված հաքերային հարձակումների թեման լուսաբանելն է: Թուրքիայի նախագահ Էրդողանը նրան անվանել է «ահաբեկիչ» և «Գերմանիայի լրտես»: