Մարտի 15-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի մի շարք փողոցներին հարող շենքերի և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը:
Ստեփանակերտի որոշ թաղամասերում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնեցին «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունից՝ հավելելով, որ ժամը 9:00-11:00-ը գազամատակարարումը կդադարեցվի Վ. Սարգսյան 20, 22, Գ. Նժդեհ 84, Հ. Հակոբյան 25, իսկ 9:00-12:00-ը՝ Պ. Սևակ 26-84 զույգ, 33, 35, 37, Հ. Սահյան, Շմավոնի 1, Դ. Բեկ 32, 34, 36 Րաֆֆի 2, Արզանյան նրբանցք 14,21 և Արզանյան պուրակ: Աղբյուրի հաղորդմամբ՝ գազանջատումները կատարվում են ներմիացման աշխատանքների իրականացման նպատակով: