Մարտի 13-ին Երևանում կայացած սամբոյի մեծահասակների ՀՀ առաջնությանն արցախցի 2 մարզիկներ արժանացել են մեդալների և պատվոգրերի:
Արցախցի մարզիկներն արժանացել են մեդալների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի սամբոյի մարզիչ Էռնեստ Միրզոյանը և տեղեկացրել, որ առաջնությանը 100կգ քաշային կարգում 2-րդ տեղ է գրավել Արման Ավանեսյանը, իսկ 82 կգ քաշային կարգում 3-րդ տեղ՝ Դավիթ Գրիգորյանը:
Խոսելով առաջիկա մրցաշարերի մասին՝ Է. Միրզոյանն ասել է. «Պատրաստվում ենք ապրիլին մասնակցել Չեխիայում կայանալիք Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնությանը, որին Արցախից կմասնակցի 3 մարզիկ»: