Գերմանիայի Քյոլն քաղաքի իշխանությունները հաստատել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կանգնեցնելու առաջարկը:
Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան կկանգնեցվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները:
Բրուք Լեմբահեր Վեգ շրջանում գտնվող գերեզմանատանը տեղադրվելիք հուշարձանը կունենա խաչի տեսք, իսկ վրան կլինի գրություն` «Ի հիշատակ 1915/1916 թվականների Հայոց ցեղասպանության զոհերի»: