Այսօր կեսգիշերին կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռոստով» պատասխան հանդիպման մեկնարկային կազմում ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Մխիթարյանը մեկնարկային կազմում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի հաղորդմամբ՝ խաղը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 23:55-ին:
Անգլիական ակումբի մեկնարկային կազմում են նաև Ռոմերոն, Պոգբան, Իբրահիմովիչը, Հերերան, Բլինդը, Մաթան, գրում է Dailystar-ը:
Հիշեցնենք, որ թիմերը հանդիպում են Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլում: Առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, գոլի հեղինակ էր դարձել Հենրիխ Մխիթարյանը: