Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը անընդունելի են համարել Գերմանիայի և այլ եվրոպական պետությունների դեմ թուրքական իշխանությունների ագրեսիվ հայտարարությունները:
Մերկելն ու Օլանդը քննադատել են Անկարայի ագրեսիվ հայտարարությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշված է Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների համատեղ հայտարարության մեջ, որը վերջիններս ընդունել են բանակցություններից հետո: «Հանրապետության Նախագահը և կանցլերը կարծում են, որ նացիզմի հետ համեմատությունները և Գերմանիայի ու ԵՄ անդամ այլ պետությունների դեմ ագրեսիվ հայտարարություններն անընդունելի են»,- ասված է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի և Նիդերլանդների քայլերը, կապված թուրք քաղաքական գործիչների մասնակցությամբ միջոցառումների արգելքների հետ, համեմատել էր «նախկինում նացիստների գործողությունների» հետ: