Գերմանիայի Հալե քաղաքում ընթանում է բռնցքամարտի «Chemistry Cup 2017» միջազգային մրցաշարը:
Երկու հայ բռնցքամարտիկ պարտություն կրեցին քառորդ եզրափակչում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի ներկայացուցիչներ Գոռ Երիցյանը (69 կգ) և Վազգեն Շահվերդյանը (81 կգ) պարտվեցին ¼ եզրափակչում և դուրս մնացին հետագա պայքարից:
Գոռ Երիցյանն իր առաջին մենամարտում հաղթել էր ամերիկացի Բրայան Սեբալոյին (3:2), սակայն քառորդ եզրափակչում զիջեց Ղազախստանի ներկայացուցիչ Աբիլայհան Ժուսուպովին (2:3), իսկ Վազգեն Շահվերդյանն էլ մեկնարկային մենամարտում պարտվեց գերմանացի Մաքսիմ Կոտսին (0:5):
Հովհաննես Դանիելյանը պայքարի մեջ կմտնի կիսաեզրափակչից,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը` հղում անելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային: