Artsakhpress

Միջազգային

Die Welt․ Էրդողանն ուզո՞ւմ է փակել սահմանները՝ թող փակի

Թուրք քաղաքական գործիչները սպառնում են խզել միգրացիոն գործարքը ու թույլ տալ սիրիացիներին շարունակել իրենց ճանապարհը դեպի հյուսիս։

Die Welt․ Էրդողանն ուզո՞ւմ է փակել սահմանները՝ թող փակի

Die Welt․ Էրդողանն ուզո՞ւմ է փակել սահմանները՝ թող փակի

 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ ամենը դատարկ սպառնալիքներ են, գրում է Die Welt-ը։

«Ֆաշիզմի ոգին շրջում է Եվրոպայի փողոցներում»,- հայտնել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ «Սխալ կլիներ նման հայտարարությունը միայն նախընտրական հոխորտանք համարել։ Այս մարդը, - գրում է հրապարակման հեղինակը,- ամենայն հավանականությամբ այլեւս երբեք չի վերադառնա ընդունելի շրջանակներ»։ «Դաշնային կառավարությունը պետք է ինքն իրեն հարց տա՝ արդյոք Գերմանիան ճիշտ է կողմնորոշվում ավտոկրատի հետ հարաբերություններում։ Եվրոպան պարտական է Էրդողանին փախստականների քանակի զգալի կրճատման համար, ասում են Եվրոպայում ու չի կարելի վտանգել ձեռք բերված հաջողությունը։ Մի՞թե»,- News.am-ի փոխանցմամբ՝ գրում է լրագրողը։

Միգրացիոն գործարքը խզելու սպառնալիքներ  Անկարայից հնչում են նախանձելի պարբերականությամբ՝ Բրյուսելում դիվանագետներն արդեն քմծիծաղով են ընկալում դրանք ։ «Առայսօր ոչինչ տեղի չի ունեցել։ Իսկ ինչո՞ւ։ Էրդողանը կատարելով իր սպառնալիքները՝ կզրկվեր Արեւմուտքի վրա ճնշման կարեւոր գործիքից, ինչպես ինքն է համարում։ Կարելի է միայն խրախուսել Անկարային՝ Դե , փակե՛ք սահմանները, գործի անցեք»։

«Եթե նման բան տեղի ունենա, ապա ակնհայտ կդառնա , որ Թուրքիայից ցամաքով կամ ծովով այդքան էլ շատ փախստական  չի ուղեւորվի դեպի  Հունաստան  ու Բուլղարիա,-կարծում է հեղինակը,- Էրդողանը չի կարողանա իրականացնել այն, ինչով սպառնում է, նա չի կարողանա միգրացիոն նոր ալիք առաջացնել Եվրոպայում»։

Թուրքիայում գտնվող սիրիացիների մեծ մասը կամ կնախընտրի Թուրքիայում մնալ, կամ հայրենիք կվերադառնա։ Եվ հետո ՝ Թուրքիան, իր իսկ շահերից ելնելով ,այնքան ամուր է փակել Սիրիայի հետ սահմանները, որ նոր փախստականներ գրեթե չեն ներթափանցում երկիր։

Էրդողանին ԵՄ-ն ավելի շատ է պետք, քան նա ԵՄ-ին, համարում է հոդվածագիրը։ «Անկարան այս պահին չունի ուրիշ գործընկերներ, որոնք ունակ են փոխարինել եվրոպացիներին։ Ճիշտ ժամանակն է, որ Եվրոպան ավելի ինքնավստահ կեցվածք դրսեւորի»,- խորհուրդ է տալիս հոդվածագիրը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search