Չորեքշաբթի 26.04.2017   02:04
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   5 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

19 մարտի  15:36

Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականը հավաք է անցկացնում Քաթարում

Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Քաթարում:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայ մարզիկները պատրատվում են Դոհայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության փուլին, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ մարզիկները դեռեւս լավագույն մարզավիճակում չեն.

«Տղաների պատրաստվածությունն այնքան էլ լավ չէ: Այն չէ, ինչ ես եմ ցանկանում: Մեզ այստեղ շատ լավ են ընդունել, պարզապես, մարզիկները դեռ լիովին լավ մարզավիճակ ձեռք չեն բերել: Բայց մարզվում ենք, պատրաստվում, մրցումների ընթացքում կտեսնենք»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչը:

Հակոբ Սերոբյանը հայտնել է, որ հայ մարմնամարզիկները կմեկնարկեն մարտի 22-ին, որակավորման փուլից:

Artsakhpress.am


Տես նաեվ՝

    Լրահոս

    Բոլոր նորությունները »

    Ֆեյսբուք

    Ամենաընթերցվածը

    ամիս

    շաբաթ

    օր

    Արխիվ
    Հարցում
    Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
    Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

    Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
    Հեռ՝ (+374) 960406
    էլ.փոստ՝ info@artsakhpress.am