Երեքշաբթի 26.09.2017   13:09
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   17 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

20 մարտի  12:49

Շախմատի կանանց հավաքականը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը չի մասնակցի աշխարհի առաջնությանը, իսկ տղամարդկանց հավաքականի մասնակցությունը դեռևս հարցականի տակ է:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը: «Կանանց հավաքականը հաստատ չի մասնակցելու, իսկ տղամարդկանց հավաքականի պահով դեռևս վաղ է խոսել: Քանի որ մենք չմասնակցեցինք Բաքվի օլիմպիադային, իսկ տեղերը հիմնականում որոշվում են հենց այդ օլիմպիադայի արդյունքով: Դա էլ առաջնությանը մեր շախմատիստուհիների չմասնակցելու հիմնական պատճառն է: Սակայն ամեն ինչ պարզ կդառնա, երբ ՖԻԴԵ-ն հրապարակի իր թեկնածու հավաքականի անունը»,-ասաց Անդրիասյանը:

Շախմատի աշխարհի կանանց և տղամարդկանց այս տարվա առաջնությունն անցկացվելու է ՌԴ Խանտի-Մանսիյսկ քաղաքում հունիսի 16-28-ը:

Artsakhpress.am



Լրահոս

Բոլոր նորությունները »

Ֆեյսբուք

Արխիվ
Հարցում
Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
Հեռ՝ (+374) 960406
էլ.փոստ՝ info@artsakhpress.am