Երեքշաբթի 26.09.2017   13:09
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ   17 C°
ՀԱՅ   |   РУС   |   ENG

20 մարտի  19:31

Այստեղ ամեն ինչն արագ է զարգանում և ցավ եմ ապրում, որ Արցախը ճանաչված չէ աշխարհի կողմից. չեխ լրագրող

«Արցախակերտում» հասարակական կազմակերպության և Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտում կայացել է բլոգերների միջազգային ֆորում:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆորումի մասնակից չեխ լրագրող, թարգմանչուհի Պետրուշկա Շուստրովան ասել է, որ 8 տարի առաջ կրկին եղել էր Արցախում՝ ֆիլմ նկարահանելու նպատակով:

«Ստեփանակերտը բոլորովին այլ քաղաք է դարձել: Այստեղ ամեն ինչն արագ է զարգանում և ցավ եմ ապրում, որ Արցախը ճանաչված չէ աշխարհի կողմից: Այս փոքրիկ երկարամասում շատ գեղեցիկ բաներ են արվում»,- ասել է Պ. Շուսրովան:

Չեխ բլոգերը նշել է, որ շատ կարևոր է, որ բլոգերները պահեն լրագրողական գործառույթները ու միայն գրեն ճիշտն ու երևույթները լուսաբանեն անկողմնակալ: «Բայց նաև պետք է ինչ որ մեկը չկառավարի նրանց աշխատանքները: Հակամարտությանը ես լավ ծանոթ եմ, բայց այն օբյեկտիվ ներկայացնելու խնդիր կա, քանի որ ամեն կերպ այն խեղաթյուրվում է Ադրբեջանի կողմից: Ես Ադրբեջանում ընկերներ ունեի, որոնց մեծ մասն արդեն լքել են այդ երկիրը, քանի որ այնտեղ ընդիմություն, այլակարծություն ու իրավունքի պաշտպաններ չկան»,- մանրամասնել է Պ. Շուսրովան:

Artsakhpress.am


Տես նաեվ՝

    Լրահոս

    Բոլոր նորությունները »

    Ֆեյսբուք

    Արխիվ
    Հարցում
    Քվեարկել են (235)  |  Այլ հարցում
    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © Artsakhpress.am 2017
    Մեջբերումներ անելիս հղումը «artsakhpress.am»-ին պարտադիր է:

    Մեր հասցեն՝ Արցախի Հանրապետություն, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց փողոցի 5
    Հեռ՝ (+374) 960406
    էլ.փոստ՝ info@artsakhpress.am