Սիրիական բանակը եւ ժողովրդական աշխարհազորի ուժերի մարտիկները լիակատար հսկողություն են հաստատել Սալամիա-Իթրիա ռազմավարական կարեւորություն ունեցող հարավային մայրուղու նկատմամբ, որը տանում Է Հալեպ:
Սիրիական բանակը հսկողություն Է հաստատել Հալեպ տանող հարավային մայրուղու նկատմամբ. Al-Masdar
Նրա տեղեկատվության համաձայն, զինվորականները կարողացել են ճեղքել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պաշտպանության գիծը եւ զինյալներից ազատագրել ավտոմայրուղու մերձակա շրջանները: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Սիրիայի կառավարական ուժերը ահաբեկիչների գրոհները հետ են մղել Դամասկոսի Ջուբար արեւելյան շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: