Artsakhpress

Հասարակական

Euronews․ Հայկական կղզի Վենետիկում

Հայերը ժառանգություն են թողել ամբողջ Եվրոպայի տարածքում։

Euronews․ Հայկական կղզի Վենետիկում

Euronews․ Հայկական կղզի Վենետիկում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մխիթարյանների հայկական կաթոլիկ միաբանությունը,որն այդ ժառանգության ամենավառ օրինակներից է, այս տարի նշում է Եվրոպայի ամենակուլտային քաղաքներից մեկում իր ներկայության 300-րդ տարեդարձը։ Այս մասին ասվում է Սուրբ Ղազարոս հայկական կղզու մասին հոդվածում, որը հրապարակվել է Euronews կայքում ։

«Սան Զաքարիայից Վենետիկի ամենաուշագրավ անկյուններից մեկը ջերմանավ է մեկնում։ Այս եզակի անկյունը կոչվում  է Սան Լաջարո –դեյլի-Արմենին կամ էլ Սուրբ Ղազարոսի հայկական կղզի։ Այս տարի լրանում է 300-րդ տարին, երբ կղզին դարձել է Մխիթարյան միաբանության տունը»,- ասվում է հոդվածում։

Հոդվածը պատմում է նաեւ Մխիթար Սեբաստացու մասին, որը ծնվել է Սեբաստիայում 1676-ին։ Նա Կոնստանդնուպոլիս էր ուղեւորվել, որտեղ նրա շուրջ հավաքվել էր աշակերտների խումբ, որը 1701-ին վերածվել էր վանական համայնքի։ Բախվելով իշխանությունների դիմադրությանը՝ վանահայր Մխիթարը ու նրա հետեւորդները տեղից տեղ էին տեղափոխվում՝ սկզբում Հունաստան, իսկ հետո էլ՝ Վենետիկ։ Վենետիկում Մխիթարին հաջողվել է նվեր ստանալ Սուրբ Ղազարոս փոքր կղզին։

«Հաջորդ դարերի ընթացքում Մխիթարյան միաբանությունը խորը ազդեցություն է թողել գիտության, կրթության ու հրատարակչական գործի վրա՝ թե ընդհանուր Եվրոպայում, թե հայոց աշխարհում»,- նշվում է հոդվածում։

Առայսօր եկեղեցին շարունակում է գրքեր հրատարակել։ Վենետիկը աշխարհի երկու քաղաքներից մեկն է, որը կարող է պարծենալ, որ 300 տարի շարունակ տարեկան գոնե մեկ հայերեն գիրք է հրատարակում։

Այդ հոգեւորականների ջանքերի ու գործունեության շնորհիվ հայտնվել են հին ձեռագրերի առաջին հրատարակությունները, եվրոպական ստեղծագործությունների թարգմանությունները, հայկական ժառանգությունը ցուցադրվել է Եվրոպայում ու դրա սահմաններից դուրս։

«Մխիթարյանների միաբանությունը միշտ կապող կամուրջ է եղել Հայաստանի ու Եվրոպայի միջեւ»,- ասոմ է տերհայր Սերոբ Ջամուրլյանը։

Սակայն միաբանության առավել կարևոր դերակատարումներից է եղել լեզվի ու ինքնության զարգացմանը նպաստելը։ Հենց Մխիթարյան միաբանությունն է առաջինը հրատարակել հայոց լեզվ ի ժամանակակից բառարաններ։ Մենք Վենետիկի հայ հոգեւորականներին են պարտական նաեւ հետազոտության ու կրթության նկատմամբ ժամանակակից գիտական մոտեցումների համար։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search