Ռուսաստանում Հայ առաքելական եկեղեցու ներկայության 300-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ տեղի կունենան։
Ռուսաստանում կնշեն Հայ եկեղեցու ներկայության 300-ամյակն ու Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնել է Ռուսաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, մարտի 22-ին, Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում՝ տարվա ընթացքում մեծ արարողություններ են ծրագրվում։ Միջոցառումները կմեկնարկեն Աստրախանից։
Ծրագրվում են նաեւ մեծն նկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված միջոցառումներ: